Մատչելիության հղումներ

Ժամանակն է բարելավել հարաբերությունները Բեռլինի հետ. Անկարա


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան հայտարարում է՝ ժամանակն է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ:

«Երկու կողմն էլ ուզում են նոր էջից սկսել հարաբերությունները», - պնդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ վաղը նախատեսված հանդիպումից առաջ:

Գերմանական Funke օրաթերթում հրապարակած հոդվածում Չավուշղլուն ակնարկել է՝ Անկարան ուզում է հարթել երկկողմ հարաբերություններում խորացող լարվածությունը և միաժամանակ ընդգծել՝ Եվրամիությունը պետք է դուրս բերի փակուղուց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG