Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հայտարարում է Պակիստանի համար նախատեսված 900 միլիոն դոլարի աջակցությունը սառեցնելու մասին


Պենտագոնի շենըք Վաշինգտոնում

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, թե սառեցնում է Պակիստանի համար նախատեսված շուրջ 900 միլիոն դոլարի աջակցությունը, քանի դեռ Իսլամաբադը չի ակտիվացրել պայքարը Աֆղանստանի հետ սահմանին գործող ահաբեկչական խմբավորումների դեմ:

Պենտագոնի հաղորդմամբ, այդ գումարը տրամադրվելու էր որպես փոխհատուցում՝ օտարերկրյա ռազմական գործողությունների ու ահաբեկչության դեմ պայքարի համար:

Ավելի վաղ՝ օգոստոսին, Նահանգները սառեցրել էր նաև Իսլամաբադի համար նախատեսված 255 միլիոն դոլարի արտաքին ռազմական աջակցությունը:

Ի պատասխան՝ Պակիստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդել է՝ այդ քայլերը չեն նպաստի ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG