Մատչելիության հղումներ

Մոլդովայի ՍԴ-ն հերթական անգամ ժամանակավորապես սառեցրեց Դոդոնի լիազորությունները


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է նախագահի Իգոր Դոդոնին, երբ վերջինս երկրորդ անգամ անընդմեջ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած օրենքը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին:

Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահը «միտումնավոր է հրաժարվում իր սահմանադրական պարտականությունները կատարելուց»:

Ավելի վաղ Դոդոնը մերժել էր նաև վարչապետի ներկայացրած 7 նախարարների թեկնածությունը, ինչից հետո բարձրագույն դատական ատյանը սառեցրել էր նրա լիազորությունները մինչև հունվարի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG