Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան համաձայնեց բանակցել Հարավային Կորեայի հետ


Հյուսիսային Կորեայի իշխանություններն ընդունել են Հարավային Կորեայի առաջարկը՝ հունվարի 9-ին դեմ առ դեմ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:

Սա կողմերի միջև բարձր մակարդակով անցկացվող առաջին հանդիպումն է՝ 2015 թվականից ի վեր:

Փհենյանի և Սեուլի ներկայացուցիչները կհանդիպեն սահմանի ապառազամականացված գոտում՝ քննարկելու հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը փետրվարին Փհենչհանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերին, ինչպես նաև իրավիճակը Կորեական թերակղզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG