Մատչելիության հղումներ

2017-ին Եվրամիության հիմնական մարտահրավերները


Վճռորոշ ընտրություններ հիմնադիր երեք երկրներում, անակնկալ ապահարզան իսպանիայում, «Բրեքզիթ», ահաբեկչության դեմ շարունակական պայքար ու փախստականների չդադարող հոսք՝սրանք էին թերևս Եվրամիության հիմնական մարտահրավերները 2017-ին` կառույցի հիմնադրումից ուղիղ 60 տարի անց:

Կմնա արդյո՞ք Եվրամիությունը միասնական, նախորդ տարվա «Բրեքզիթ»-ից հետո և 2017-ին՝ Ֆրանսիայում ու Գերմանիայում կայանալիք համապետական ընտրություններից առաջ, այս հարցը քչերին էր այլևս անակնկալի բերում:

Հենց տարեսկզբին եվրոպական խոշորագույն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ծայրահեղ ազգայնականները մեծ հավաք անցկացրին գերմանական Կոբլենց քաղաքում՝ վստահ, որ եկել է իրենց ժամն ու սեփական ճակատագիրը սեփական երկրում տնօրինելու ժամանակը:

Մանրամասները տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG