Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը՝ անկախ բոլոր հանգամանքներից»,- այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը: Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի խորհրդարանում երեկ հավանություն ստացած օրինագծին:

Հունվարի 3-ին Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել քրեական օրենսդրության փոփոխության օրինագծին, որը դատարաններին թույլատրում է մահապատժի վճիռ կայացնել ահաբեկչություն որակված դեպքերում, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան: Օրինագիծը հաստատվելու համար պետք է ընդունվի ևս երեք ընթերցմամբ:

Իսրայելի գործող օրենսդրությամբ մահապատժի վճիռ հնարավոր է կայացնել միայն զինվորական երեք դատավորների միաձնյա որոշման դեպքում, բայց երբեք նման որոշում չի ընդունվել: Իսրայելում միակ մահապատիժն իրականացվել է 1962 թվականին՝ պատերազմի հանցագործ, նացիստ Ադոլֆ Էյխմանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG