Մատչելիության հղումներ

Ռուսաստանում առնվազն 10 մարդ է զոհվել կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով


Նովոսիբիրսկի մարզի Չերնորեչենսկի ավանում կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է այօսր առավոտյան ժամը 9-ի սահմաններում, պահեստի տարածքում:

Չերնորեչենսկի ավանի բնակիչների խոսքով՝ հրդեհի վայրից տոքսիկ ուժեղ ծուխ է տարածվում, սակայն իշխանությունները պնդում են, որ սինթետիկ նյութերի այրումից առաջացած ծուխը բնակչության առողջությանը չի սպառնում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի լաբորատորիան մթնոլորտում տոքսիկական նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG