Մատչելիության հղումներ

Իրանի իշխանություններն արգելափակել են սոցցանցերը, ինչի պատճառով պարզ չէ, թե նախորդ վեց օրերի համեմատ այսօր որտեղ և որքան մարդ է դուրս եկել փողոցներ: Ըստ հաղորդումների, այդ երկրում դեկտեմբերի 28-ից բռնկված զանգվածային ցույցերի և անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, մոտավորապես հազար մարդ ձերբակալվել է:

Վերջին գրեթե մեկ տասնամյակի ընթացքում սա Իրանի ղեկավարներին նետված ամեամեծ մարտահրավերն է: Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր «համապատասխան պահին» աջակցել ցուցարարներին: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղադրել է «Իրանի թշնամիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG