Մատչելիության հղումներ

Գերմանիան առաջարկում է ՄԱԿ-ի զինված առաքելություն տեղակայել Ուկրաինայի արևելքում


Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել մինչ Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունները՝ Ուկրաինայի արևելքում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ զինված առաքելություն:

«Դա պետք է լինի ուժեղ, զինված առաքելություն, տեղակայված հակամարտության ամբողջ գոտում»,- Կիևում ասել է Զիգմար Գաբրիելը, հայտնելով որ Գերմանիան և Ֆրանսիան նման առաջակ են ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին:

Հունվարի 3-ին ուկրաինացի իր պաշտոնակից Պավլո Կլիմկինի հետ Կիևում վարած բանակցություններից հետո Զիգմար Գաբրիելը լրագրողներին ասել է, որ այդպիսի ուժերը «էական» կլինեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները չեն կարող գործոն լինել Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն տեղակայելու բանակցությունները հետաձգելու համար:

Զիգմար Գաբրիելը ծրագրել էր այսօր այցելել Ուկրաինայի կառավարական զորքերի և ռուսամետ անջատականների շփման գիծ, բայց Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը «Թվիթերում» գրել է, որ վատ եղանակի պատճառով այդ այցը չեղարկվել է և այն կկայանա ավելի ուշ հունվարի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG