Մատչելիության հղումներ

Սիրիայում Հմեյմիմ ռազմակայանը հրետակոծելու հետևանքով ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ամանորի նախօրեին Հմեյմիմ ռազմակայանի հրետակոծության արդյունքում ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել: Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հերքում է «Կոմերսանտ»-ի լուրը, թե Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից իրականացված այդ հրետակոծության արդյունքում ռազմական յոթ օդանավ էր ոչնչացվել:

Հունվարի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մեկ այլ միջադեպ՝ դեկտեմբերի 31-ին ռազմական Ми-24 ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են:

2015-ի սեպտեմբերից Ռուսաստանը ներգրավել է Սիրիայի ռազմական գործողություններին: Այս ընթացքում Սիրիայում ռուսաստանցի ավելի քան 40 զինծառայող է զոհվել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին հայտնել է, որ Սիրիայի գործողություններին մասնակցել են ավելի քան 48 հազար ռուսաստանցի զինծառայողներ: Պուտինը հայտարարել է, որ Հմեյմիմ ավիաբազայում և նավահանգստային Տարտուս ռազմակայանում Ռուսաստանի ներկայությունը լինելու է մշտական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG