Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Իրանում հակակառավարական հանրահավաքներ անցկացնող հազարավոր ցուցարարներին:
«Հարգում եմ Իրանի ժողովրդին, որ փորձում է տապալել կոռումպացված կառավարությունը», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում՝ խոստանալով, որ նրանք «համարժեք աջակցություն կստանան ճիշտ ժամանակին»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ցուցարարներին աջակցություն հայտնելու համար:
«Մենք ուզում ենք օգնել, որ իրանցիների ձայնը լսելի դառնա», - ասել էր Հեյլին: