Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պաշտոնապես հաստատում է ռազմական ուղղաթիռի կործանումը Սիրիայում


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են:

Ավելի վաղ այս մասին հաղորդել էր Conflict Intelligence Team միջազգային հետաքննական խումբը՝ սոցցանցերի հրապարակումների հիման վրա:

Ռուսաստանյան կողմը հայտարարում է, թե վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ առաքելություն էր կատարում ուղղաթիռը՝ հումանիտա՞ր, թե՞ ռազմական:

2015 թվականի սեպտեմբերից՝ Սիրիայում ռազմական գործողություններն սկսելուց հետո, Ռուսաստանը, ըստ պաշտոնական աղբյուրների, 36 զոհ է ունեցել:

«Ռոյթերզի» հաշվարկներով, սակայն, ռուսական բանակն առնվազն 130 զոհ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG