Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Ֆրանսիա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջիկա ուրբաթ կայցելի Ֆրանսիա՝ Եվրամիության հետ սրված հարաբերությունները կարգավորելու համար:

Հաղորդվում է, որ Էրդողանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անդրադառնալու է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացման խնդրին:

Արևմուտքը քննադատում է Անկարային 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ընդդիմախոսների դեմ սկսված լայնածավալ ճնշումների համար:

Արյունալի այդ իրադարձություններից հետո սա Էրդողանի առաջին այցն է Փարիզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG