Մատչելիության հղումներ

Սիրիահայ քույրերը Հայաստանում ճանաչելի են դարձնում իրենց բրենդը


Սիրիահայ Յակոբեան քույրերը, որոնք արդեն 35 տարի է, ինչ գործվածքներ են հյուսում, երեք տարի առաջ տեղափոխվելով Հայաստան՝ փորձում են ճանաչելի դարձնել իրենց ձեռագործ աշխատանքների «Լենա» բրենդը:

«Սա վաղուց մեր գործն է: Սիրիայի մեջ այս գործը հիմնած էինք, միասին կաշխատեինք: Երբ Հայաստան եկանք, մի տարի անգործ էինք, մեզի համար հետաքրքրական էր, որ ինչ պետք է անեինք, ինչ պետք է աշխատեինք: Անմիջապես մտածեցինք, թե ինչո՞ւ մենք չաշխատենք մեր գործը: Բերինք մեքենան և սկսանք», - «Ազատության» հետ զրույցում պատմում է Լենա Յակոբեանը։

Միակ դժվարությունը, որը դեռ չեն հաղթահարել և որի մասին խոսեցին, ձեռագործ աշխատանքները ցուցադրելու համար սրահ չունենալն է:

Քույրերն ասում են՝ շուկայում վաճառվող մնացած գործվածքների համեմատ իրենց աշխատանքներն ավելի մատչելի են, որպեսզի կարողանան հաճախորդ ձեռք բերել:

Սիրիահայ քույրերը Հայաստանից հեռանալու մասին անգամ չեն էլ մտածում․ - «Աստված չանի, որ ետ դառնանք․ կերթանք կծախենք` հետ կուգանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG