Մատչելիության հղումներ

Սեուլը Փհենյանին բարձր մակարդակով բանակցություններ է առաջարկում


Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ին, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ին, արխիվ

Պաշտոնական Սեուլը Փհենյանին առաջարկել է բարձր մակարդակով բանակցություններ վարել, դրանք անցկացնել Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանագծի ապառազմականացված գոտում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինը ամանորյա իր ուղերձում ասել էր, թե Փհենյանը բաց է Սեուլի հետ երկխոսության համար և պատրաստվում է ազգային հավաքական ուղարկել Հարավային Կորեա՝ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը ողջունել է նման ցանկությունը՝ ասելով, որ Օլիմպիադան կօգնի Կորեական թերակղզու խաղաղությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG