Մատչելիության հղումներ

Կիևի մոտ գետում հայտնաբերվել է իրավապաշտպանի դին


Իրինա Նոզդրովսկայա
Իրինա Նոզդրովսկայա

Կիևի մոտ գետում հայտնաբերվել է իրավապաշտպան Իրինա Նոզդրովսկայայի դին: Բռնության հետքեր մարմնի վրա չկան:

Նոզդրովսկայան անհետ կորել էր դեկտեմբերի 29-ից: Հետաքննությունը չի բացառում սպանության վարկածը՝ կապված նրա իրավապաշտպան գործունեության հետ:

Վերջին երկու տարիներին Իրինա Նոզդրովսկայան զբաղվում էր իր քրոջ մահվան գործով, ում վրաերթի էր ենթարկել շրջանային դատավորի ազգականը: Վերջինս դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Իրավապաշտպանը և նրա անչափահաս դուստրը բազմիցս սպառնալիքներ էին ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG