Մատչելիության հղումներ

2017-ը Վրաստանում. հանդարտ, բայց՝ համեմատաբար


Վրաստան - Հակաահաբեկչական գործողությունը Թբիլիսիում, 22-ը նոյեմբերի, 2017թ.
Վրաստան - Հակաահաբեկչական գործողությունը Թբիլիսիում, 22-ը նոյեմբերի, 2017թ.

Ինչպիսի՞ն էր անցած տարին Հայաստանի ամենամերձավոր հարևաններից մեկի՝ Վրաստանի կյանքում։ Ազգայնական ելույթներ, իսլամական ահաբեկչություն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացում, հայհոյող վարչապետ և վերածնվող վրացական կինո...

2017 թվականը Վրաստանում համեմատաբար հանդարտ տարի էր՝ հարևանների հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամեր չարձանագրվեցին, ներքաղաքական ցնցումների պոտենցիալ աղբյուր հանդիսացող համապետական ընտրություններն անցյալում էին, աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էլ անցան առանց լուրջ խնդիրների, իսկ իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին ոչ խորհրդարանական և ոչ էլ արտախորհրդարանական ընդդիմությունը որևէ կերպ հակազդել այդպես էլ չկարողացան։

Չնայած այդ ամենին՝ ամբողջ տարվա ընթացքում նույնիսկ անզեն աչքով Վրաստանում նկատելի էր սոցիալական լարվածության աճը։ Առաջին ահազանգը դարձան մարտի լույս 12-ի գիշերը Բաթումիում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով շուրջ երկու տասնյակ մարդ վիրավորվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG