Մատչելիության հղումներ

Մակրոն. «Ֆրանսիան պետք է վերագտնի իր եվրոպական հավակնությունները»


«Ֆրանսիան ի վիճակի չի լինի բարեկացության հասնել առանց Եվրոպայի». նախագահի պաշտոնում ամանորյա իր առաջին ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով 2018 թվականը որոշիչ է լինելու Եվրոպայի ապագայի տեսանկյունից:

«Տնտեսական, սոցիալական և գիտական ներուժը հնարավորություն կտա Եվրամիությանը չզիջել Չինաստանին և ԱՄՆ֊ին: Դրա հետ մեկտեղ Եվրամիությունը պետք է շարունակի պայքարել հանուն իր հիմնարար արժեքների», ֊ նշել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ «Ֆրանսիան պետք է վերադարձնի եվրոպական հավակնությունները՝ Եվրոպան ավելի ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական դարձնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG