Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիև. «Հայաստանը 2017-ին անվերապահորեն վերադարձավ բանակցությունների գործընթաց»


Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային թեման շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Անցած գիշեր հեռարձակված ամանորյա ուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով 2017 թվականի գլխավոր արդյունքը այն էր, որ «Հայաստանն անվերապահորեն միացավ բանակցություններին, չնայած այն իրողությանը, որ նախկինում նապապայմաններ էր առաջ քաշում»:

«Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններից և ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց և բանակցություններն անվերապահորեն վերսկսվեցին: Հուսով եմ, որ բանակցությունների միջոցով մենք կկարողանանք հասնել այս խնդրի կարգավորմանը», ֊ հայտարարում էր Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG