Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է, որ Իրանը ագելափակել է համացանցը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Twitter-ում արված հերթական գրառման մեջ անդրադարձել է Իրանում ծավալված իրադարձություններին` պնդելով, որ շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը արգելափակել է բոլոր սոցիալական ցանցերի գործունեությունը երկրի տարածքում:

«Աշխարհում ահաբեկչությանն աջակցող թիվ մեկ պետությունը` Իրանը, որտեղ մարդու իրավունքները խախտվում են ամեն ժամ, այժմ էլ արգելափակել է համացանցը` ցուցարարների միջև շփումը կանխելու համար: Դա լավ չէ», ֊ գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե Իրանում ծավալված բողոքի գործողությունների վկայում են, որ «իրանցիներն ավելի իմաստուն են դարձել և սկսել են հարցեր հնչեցնել, թե ինչպես են գողացվում իրենց գումարները` ծախսվելով ահաբեկչությանն աջակցելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG