Մատչելիության հղումներ

Իրանի տարածքում արդեն հինգերորդ օրը շարունակվող բողոքի գործողությունների և դրանց ուղեկցող բախումների ընթացքում 10 մարդ է զոհվել: Այս մասին այսօր հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով զոհերի ինքնությունն ու նրանց մահվան հանգամանքները:

Բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքում սկիզբ առան առաջին անհրաժեշտության ապրանքների՝ նախևառաջ սննդամթերքի գների կտրուկ աճից հետո: Երեկ երեկոյան բողոքի գործողություններին անդրադարձել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին` նշելով, որ երկրի քաղաքացիները բողոքի գործողություններ կազմակերպելու լիակատար իրավունք ունեն: ֊ «Մարդկանց միակ մտահոգությունը տնտեսության վիճակը չէ: Մարդիկ դժգոհ են նաև կոռուպցիայի ծավալներից և [կառավարության գործողություններում] թափանցիկության բացակայությունից», ֊ հայտարարում էր Ռոհանին:

Դրա հետ մեկտեղ Իսլամական Հանրապետության ղեկավարը կոչ է արել իրանցիներին զերծ մնալ բռնի գործողություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG