Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 տրանսպորտային միջոց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 46 բեռնատար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG