Մատչելիության հղումներ

Կալիֆորնիան նախապատրաստվում է մարիխուանայի վաճառքի օրինականացմանը


Կալիֆորնիայում հունվարի 1֊ին կբացվեն մարիխուանայի տասնյակ խանութներ, երբ ամերիկյան այդ նահանգում ուժի մեջ կմտնի չափահասներին օրինական կերպով հոգեմետ անդ նյութը վաճառելու մասին օրենքը։

Կալիֆորնիայում բժշկական նպատակներով կանեփի վաճառքն օրինականացվել էր դեռ 1996 թվականին, իսկ զվարճանքի նպատակով մարիխուանայի վաճառքը օրինականացվելու է 2018֊ի առաջին օրը։

Ակնկալվում է, որ նոր տարում մարիխուանայի վաճառքի ծավալը Կալիֆորնիայում կհասնի 3,7 միլիարդ դոլարի, իսկ 2019֊ին այդ թիվը կարող է գերազանցել 5.1 միլիարդը։

Մարիխուանայի վաճառքի օրինականացման աջակիցները պնդում են, որ այս քայլով Կալիֆորնիայի բյուջեի հարկային մուտքերը կաճեն տարեկան 1 միլիարդ դոլարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG