Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 5-ին մեկնելու է Փարիզ, որտեղ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Reuters գործակալության փոխանցմամբ, օրակարգում հիմնական հարցը Սիրիայի հակամարտության կարգավորումն է: Բացի այդ, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարները կքննարկեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի այլ հարցեր, մասնավորապես, Պաղեստինի ճգնաժամը, որը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Մակրոնի գրասենյակը հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում կարծարծի նաև մարդու իրավունքների հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG