Մատչելիության հղումներ

Երախտագիտության մեդալ՝ Աղվան Վարդանյանին և Սամվել Ֆարմանյանին, Մովսես Խորենացու մեդալ՝ Արտակ Ալեքսանյանին


Աղվան Վարդանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Աղվան Վարդանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ և այսօր հրամանագրեր է ստորագրել Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանին և Աղվան Վարդանյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»:

Վարդանյանը ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղարն է, Ֆարմանյանը՝ Հանրապետական խմբակցության անդամ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ «լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG