Մատչելիության հղումներ

Եգիպտոսի դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց նախկին նախագահին


Եգիպտոս - Նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանում, արխիվ
Եգիպտոս - Նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանում, արխիվ

Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ չորս տարի առաջ հանրային ելույթում դատական համակարգի նկատմամբ ատելություն սերմանելու և վիրավորանքներ հասցեագրելու մեղադրանքով:

Դատարանը նման կարգի վճիռներ է կայացրել այդ գործով մեղադրվող ևս 18 ամբաստանյալների նկատմամբ: 5 այլ ամբաստանյալներ տուգանվել են, և նրանցից յուրաքանչյուրը պետությանը պետք է վճարի 30 հազար եգիպտական ֆունտ, ինչը հավասար է մոտ 1700 դոլարի:

Իսլամիստ Մուրսին Եգիպտոսի առաջին ազատ ընտրված նախագահն էր: Նա 2013 թվականին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել երկրում քաոսային վիճակ ստեղծելու և ժողովրդին պառակտելու պատճառաբանությամբ: 2013-ից ի վեր Եգիպտոսում հազարավոր իսլամիստներ, ինչպես նաև աշխարհիկ և ազատական ակտիվիստներ են բանտարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG