Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին


Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 15-ը մարտի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում Պուտինն ընդգծել է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, որոնք նա նշանակալից է որակել:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկու պետությունների միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, գործընկերային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել նաև այլ պետությունների ու կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG