Մատչելիության հղումներ

Մաթիս․ Ուկրաինայում ԱՄՆ-ի դերը չի փոխվում


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն ասել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի դերը չի փոխվում, և Ռուսաստանին չպետք է մտահոգի զենքով Ուկրաինային սատարելու վերաբերյալ անցած շաբաթ Վաշինգտոնի ընդունած որոշումը:

«Քանի դեռ ոչ ոք չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա, այդ զենքը, հուսանք, որևէ ազդեցություն չի գործի, դրանք պաշտպանական զինատեսակներ են»,- երեկ հայտարարել է Մաթիսը:

Դա ամերիկյան կողմի առաջին մեկնաբանությունն է Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրելու ԱՄՆ-ի որոշման մասին Պետական դեպարտամենտի հայտարարությունից հետո:

Մոսկվան խստորեն դատապարտել է այդ որոշումը, հայտարարելով, թե այդպիսով ամերիկացիները «հատել են գիծը և Ուկրաինային պարզորոշ դրդում են նոր արյունահեղության»:

ԱՄՆ-ը չի հայտնել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք է տրամադրելու Ուկրաինային, սակայն, ըստ ամերիկյան մամուլի, ամերիկացիները պատրաստ են ուկրաինացիներին փոխանցել Javelin տեսակի հակատանկային հրթիռներ, որոնք Կիևը վաղուց է խնդրել:

Մաթիսն ասել է, որ նոր զենքի տրամադրումը չի նշանակում Ուկրաինայում ամերիկյան ներկայության ընդարձակում:

2014 թվականից Ուկրաինայի արևելքում մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG