Մատչելիության հղումներ

Իրանում ցուցարարների են ձերբակալում, ԱՄՆ-ը դատապարտում է


Իրան - Բողոքի ակցիան Նեյշաբուր քաղաքում, 28-ը դեկտեմբերի, 2017թ․
Իրան - Բողոքի ակցիան Նեյշաբուր քաղաքում, 28-ը դեկտեմբերի, 2017թ․

Իրանում տեղի են ունենում իշխանություններին աջակցող մարդկանց ավանդական տարեկան երթեր, որոնց զուգահեռ այս օրերին մի շարք քաղաքներում անցկացվում են նաև տնտեսական-սոցիալական դժվարություններին վերջ տալու պահանջով փողոցներ դուրս եկած բնակիչների բողոքի ակցիաները:

Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակում են ռեպորտաժներ մայրաքաղաք Թեհրանում և մեծությամբ երկրորդ քաղաք Մաշադում գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի դիմանկարներով և նրան գովաբանող պաստառներով անցկացվող երթերի մասին:

Պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ այսօր իշխանությանն աջակցելու երթեր են նախատեսված Իրանի ավելի քան 1200 քաղաքներում:

Մինչդեռ, հենց այս օրերին բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Թեհրանում, Մաշադում և Քերմանշահում, մեծ թվով մարդիկ ցույցեր են կազմակերպում և բողոքում պարենի, մասնավորապես՝ թռչնամսի, հավկիթի և այլ մթերքի գների շեշտակի աճի դեմ: Մի շարք ավաններում ցուցարարներին ձերբակալել են:

Իրանի իշխանությունն այսօր քաղաքացիներին կոչ է արել «չմասնակցել ապօրինի հավաքներին»:

ԱՄՆ-ը դատապարտել է ձերբակալությունները: Նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում Թեհրանին զգուշացրել է, որ Իրանի կառավարությունը պարտավոր է հարգել մարդկանց իրավունքները, այդ թվում՝ ազատ արտահայտվելու իրավունքը: «Աշխարհն այդ ամենը տեսնում է», - գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG