Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց, Լարսը բաց է


Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետի մոտ, արխիվ

Այսօր ժամը 12:40-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով», - ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրությունում:

Ժամը 8:30 ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց: Ըստ նույն աղբյուրի՝ ռուսական կողմում կա կուտակված 350 բեռնատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG