Մատչելիության հղումներ

«Գլենդել Հիլզի» սնանկացման պատճառով գյուղական համայնքներում հարյուրավոր ընտանիքներ մնացել են առանց բնակարան


Շիրակի ու Լոռու մարզերում երկրաշարժից անօթևան մնացած հարյուրավոր ընտանիքներ դեռ սպասում են փոխհատուցման:

Գյուղական բնակավայրերում մի քանի տարի առաջ «Գլենդել Հիլզը» պետք է ավարտած լիներ անհատական տների կառուցումը, սակայն ընկերությունը սնանկ ճանաչվեց ու լուծարվեց՝ այդպես էլ ավարտին չհասցնելով բնակարանների կառուցումը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասում է, որ գյուղացիների հողի հետ վերադարձի մի տարբերակ կա. ֊ «Գլենդելի ծրագիրն ավարտվեց, սնանկության գործընթացում է։ Որոշում է կայացվել այդ հողատարածքները, տնամերձ հողերը հետ է վերադարձվելու բնակիչներին առանց որևէ վճարման, բայց դա լինելու է դատարանի որոշմամբ, այնպես որ սպասում ենք այդ ակտին»։

Տուն այլևս չեն կառուցի գյուղաբնակ անօթևանների համար: Տրամադրվելու է դրամական փոխհատուցում, որ տուն գնեն: Սոս Ավագյանին ու ևս 7 անօթևան ընտանիքների տարբեր գյուղական համայնքներից տրամադրվեց դրամական փոխհատուցման վկայական: Սա վերջին տարբերակն է որ տան տեր դառնան:

«Ստիպված պիտի որևէ տեղ գնեմ բնակարան», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց վահրամաբերդցի Սոս Ավագյանը։ ֊ «Հետո արդեն փոխելը խնդիր չի լինի, գիտեմ, որ բնակարանի այդ գումարը իմ ձեռքում է՝ 4 մլն 200 հազար։ Բնակարան գտել եմ Մուշ թաղամասում։ Դա ստիպված պիտի վերցնեմ, որ փողը չծախսվի»։

Միայն Շիրակի մարզ գյուղական բնակավայերում 162 ընտանիք դեռ անօթևան է համարվում, Լոռու մարզում այդ թիվն ավելին է՝ 345֊ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG