Մատչելիության հղումներ

Կրեմլի քննադատը հեռակա կարգով 9 տարվա ազատազրկման դատապարտվեց


Մոսկովյան դատարանը հեռակա կարգով 9 տարվա ազատազրկման է դատապարտել Hermitage Capital հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բրաուդերին՝ ընկերությունը միտումնավոր սնանկացնելու և հարկերից խուսափելու համար:

Ռուսական դատարաններն արդեն երկրորդ անգամ են հեռակա դատում Բրաուդերին, ով խստորեն քննադատում է Կրեմլին և արևմուտքում ակտիվ քարոզչություն տանում՝Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար: Հենց Բրաուդերի հիմնադրամում էր աշխատում 37-ամյա Սերգեյ Մագնիտսկին, ով մահացել է ռուսական բանտում 2009-ին: Իրավաբանը բացահայտել էր Ռուսաստանում պետական միջոցների յուրացման խոշոր սխեմաներ ու կոռուպցիոն մեխանիզմներ, ինչից հետո իշխանությունները նրան ձերբակալել էին հարկերից խուսափելու մեղադրանքով:

Պաշտպանական կողմը հերքում է մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG