Մատչելիության հղումներ

Պեկինը հերքում է Փհենյանին ապօրինի նավթ մատակարարելու մասին Թրամփի պնդումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Չինաստանը հերքում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե ապօրինի նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային, որի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են սահմանված՝ միջուկային փորձարկումների ու հրթիռային ծրագրերի համար:

«Չինաստանին բռնել են հանցանքի պահին», - երեկ գրել էր Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում, պնդելով՝ եթե դա շարունակվի, հյուսիսկորեական ճգնաժամը բարեկամական ճանապարհով երբեք չի կարգավորվի:

Ավելի վաղ Հարավային Կորեայի լրատվամիջոցները, հղում անելով կառավարության իրենց աղբյուրներին, գրել էին, թե ամերիկյան հետախուզական արբանյակներն արձանագրել են՝ ինչպես են չինական նավերը նավթ տեղափոխում Հյուսիսային Կորեա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG