Մատչելիության հղումներ

Հետխորհրդային երկրների դեսպանները Պրահային կոչ են անում պահպանել մարշալ Կոնևի արձանը նախնական տեսքով


Չեխիա - Մարշալ Իվան Կոնևի հուշարձանը Պրահայում, արխիվ
Չեխիա - Մարշալ Իվան Կոնևի հուշարձանը Պրահայում, արխիվ

Ետխորհրդային տարածքի մի շարք երկրների դեսպանները, այդ թվում՝ Հայաստանի, դիմել են Չեխիայի իշխանություններին՝ կոչ անելով պահպանել Պրահայում տեղադրված մարշալ Իվան Կոնևի արձանը իր նախնական տեսքով:

«Հույս ունենք, որ չեխական կողմը համակ ուշադրությամբ կվերաբերվի Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների մտահոգություններին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Պրահայի իշխանությունները ցանկանում են հուշարձանի տարածքում հավելյալ տեղեկատվական ցուցանակներ տեղադրել. չեխերը պնդում են, թե ռուս մարշալը մեղսակից է Հունգարիայում, ապա Չեխիայում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, երբ խորհրդային բանակը զենքով ճնշել էր կայսրության դեմ ապստամբությունն ու անկախական շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG