Մատչելիության հղումներ

Էրդողանը վստահեցնում է, թե ուզում է բարելավել հարաբերությունները եվրոպական երկրների հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ուզում է բարելավել հարաբերությունները եվրոպական այն երկրների հետ, որոնց անցած ամիսներին խստորեն քննադատում ու կշտամբում էր:

«Անկարան պետք է ավելացնի բարեկամների թիվն ու նվազեցնի թշնամիներինը», - ասել է Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով․ - «Մենք որևէ խնդիր չունենք Գերմանիայի, Նիդերլանդների կամ Բելգիայի հետ, հակառակը՝ այդ երկրների առաջնորդները իմ հին ընկերներն են: Նրանք նեղացրել են ինձ, բայց դա այլ խնդիր է»:

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահը խստորեն քննադատել էր և անգամ «նացիստ» ու «ֆաշիստ» էր անվանել այդ երկրների իշխանություններին, երբ վերջիններն արգելել էին թուրք նախարարներին իրենց տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG