Մատչելիության հղումներ

Կալմիկները նշում են Ստալինի հրամանով Սիբիր զանգվածային արտաքսման 74-րդ տարելիցը


Ռուսաստան - Բուդդիստական տաճար Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում, արխիվ
Ռուսաստան - Բուդդիստական տաճար Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում, արխիվ

Այսօր Ռուսաստանի կալմիկները նշում են խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հրամանով Սիբիր ժողովրդի զանգվածային բռնի փոխադրման 74-րդ տարելիցը:

Կալմիկիայի բուդդիստական տաճարներում այսօր աղոթել են 1943-1956 թվականների զանգվածային տեղահանումների ընթացքում գնդակահարված կամ հիվանդություններից ու սովից մահացած մարդկանց համար:

Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ռուս-ամերիկացի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի կերտած «Ելք ու վերադարձ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն:

«Ապօրինի տեղահանումների ընթացքում նահատակված մարդկանց հիշատակը մեզ միավորում է և պահանջում մեր հողում պահպանել խաղաղությունն ու համերաշխությունը»,- սգո արարողության ժամանակ ասել է Կալմիկիայի ղեկավար Ալեքսեյ Օռլովը:

1940-ականներին մոտ 90 հազար կալմիկներ բեռնատար գնացքներով ուղարկվել են Սիբիր: Ստալինը նրանց մեղադրել է նացիստական Գերմանիային աջակցելու մեջ: 1956 թվականին կալմիկները սկսել են վերադառնալ հայրենիք:

Դեկտեմբերի 28-ը Կալմիկիայում Հիշատակի և Վշտի օր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG