Մատչելիության հղումներ

Զախարովա․ ԱՄՆ-ը միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին և ընտրական գործընթացներին


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո պատասխանատու Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ալեքսեյ Նավալնիի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մերժելու վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի քննադատական հայտարարությունը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին:

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Զախարովան այդ մասին գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: «Այդ հայտարարությունը, որը, համոզված եմ, միակը չի լինի, ուղիղ միջամտություն է պետության ներքին գործերին և ընտրական գործընթացներին: Ամենազավեշտալին այն է, որ այդ հայտարարությամբ հանդես են գալիս մարդիկ, ովքեր արտասահմանյան գործակալի պիտակ են փակցնում RT и Sputnik գործակալություններին, ամբողջ աշխարհում ճնշում են բանեցնում ռուսաստանյան լրատվամիջոցների վրա և հսկայական գումարներ են տրամադրում ռուսաստանյան պրոպագանդային հակազդելու համար», - գրել է Մարիա Զախարովան:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քլեյ Նոյելը մտահոգություն է հայտնել Նավալնիի թեկնածության գրանցումը մերժելու կապակցությամբ:

Ռուսաստանի ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ին մերժել է ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի համառուսաստանյան արշավ նախաձեռնած Ալեքսեյ Նավալնիի թեկնածության գրանցումը, հայտարարելով, որ նյութական միջոցների յուրացման հոդվածով պայմանական ազատազրկման դատապարտված քաղաքացին չի կարող գրանցվել որպես նախագահության թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG