Մատչելիության հղումներ

Առնվազն 40 զոհ Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով


Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Քաբուլում շիա մահմեդականների մշակութային կենտրոնում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են:

Նախնական լուրերով՝ հարձակման թիրախը Afghan Voice լրատվական գործակալությունն էր, սակայն ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասրաթ Ռահիմին ճշտել է, որ պայթյունը իրականացվել է շիաների մշակութային կենտրոնում, որի հարևանությամբ տեղակայված է լրատվական գործակալությունը: Ռահիմին ասել է, որ մահապարտը ներս է մտել ու պայթյունն իրականացրել այն պահին, երբ մշակութային կենտրոնում հավաքվածները նշում էին նախկին Խորհրդային Միության կողմից Աֆղանստան ներխուժելու 38-րդ տարին: Նա նաև հայտնել է, որ երկու այլ պայթյուններ իրականացվել են շենքից դուրս, որտեղ առաջին պայթյունից հետո հավաքվել էին օգնության շտապող մարդիկ: Փողոցում կատարված պայթյունները հզոր չեն եղել, դրանց հետևանքով զոհվածներ չկան:

Հարձակման պատասխանատվությունը որևէ կազմակերպություն այս պահին չի ստանձնել: «Թալիբան» շարժման մամուլի խոսնակը հերքել է իրենց մասնակցությունը այդ հարձակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG