Մատչելիության հղումներ

Մուտկոն ազատեց նաև 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահի պաշտոնը


Ռուսաստան - Վիտալի Մուտկոն Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 25-ը դեկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Վիտալի Մուտկոն Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 25-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ազատել է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահի պաշտոնը։

Օրերս Մուտկոն նաև կես տարով սառեցրել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։

Նրա որոշումները բացատրվում են դոպինգային սկանդալով, որի արդյունքում Ռուսաստանի հավաքականը զրկվել է 2018 թվականի փետրվարին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային ազգային դրոշի տակ մասնակցելու իրավունքից։

Միջազգային օլիմպիական կոմիտեն Մուտկոյին ցկյանս արգելել է ներկա լինել Օլիմպիական խաղերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG