Մատչելիության հղումներ

Սերբիայում ոստիկանությունը ցրել է փախստականների բողոքի ցույցը


Սերբիա - Փախստականները Խորվաթիայի սահմանի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2017թ․
Սերբիա - Փախստականները Խորվաթիայի սահմանի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2017թ․

Ավելի քան հարյուր փախստականներ և ներգաղթյալներ դեռևս թափառում են Սերբիայի` Խորվաթիային սահմանակից Շիդ քաղաքի շրջակայքում այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրեց բողոքի ցույցը:

Մի քանի տասնյակ ցուցարարներ երկու երկրների սահմանին բողոքում էին և պահանջում իրենց թույլ տալ շարունակել ճամփորդությունը դեպի Արևմտյա Եվրոպա: Ոստիկանության միջամտությունից հետո, ներգաղթյալներից շատերը գիշերել են հարակից անտառներում: Մարդասիրական կազմակերպությունները նրանց սննդով և դեղորայքով են ապահովել:

Ավելի քան 4 հազար փախստականներ և ներգաղթյալներ գոյատևում են Սերբիայի տրամադրած վրաններում: Մարդասիրական կազմակերպությունների փոխանցմամբ, մոտ 500 մարդ ապրում է բաց երկնքի տակ՝ խուսափելով գրանցվել․ նրանք վախենում են, որ իրենց կուղարկեն Մակեդոնիա, իսկ այնտեղից էլ՝ հայրենիք, հիմնականում՝ Աֆղանստան ու Պակիստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG