Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ներդրողներից շատերը դուրս են բերում իրենց գումարները Ռուսաստանից․ «Կոմերսանտ»


Ամերիկյան 100-դոլարանոց թղթադրամների կապոցներ, արխիվ

Օտարերկրյա ներդրողներից շատերը 2017-ի վերջին օրերը օգտագործում իրենց գումարները Ռուսաստանից դուրս բերելու համար՝ մտահոգվելով, որ եկող տարի ռուս օլիգարխները և Կրեմլին մոտ կանգնած պետական կորպորացիաները կարող են ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախ դառնալ, գրում է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը:

Wall Street հայտնի ընկերությունը հայտարարել է, որ 2018 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության համար հնարավոր է «սև կարապ» դառնան, այսինքն՝ դրանց հետևանքները կարող են նման լինել 2014-ի ճգնաժամին, երբ ռուսական ռուբլին ընդամենը տասն օրում արժեզրկվեց մոտ 30 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG