Մատչելիության հղումներ

Եվրոպական առաջնորդները ողջունում են գերիների փոխանակումը Ուկրաինայում


Ուկրաինա - Նախագահ Պետրո Պորոշենկոն ողջունում է ազատ արձակված գերիներին, 27-ը դեկտեմբերի, 2017թ․

Եվրոպական առաջնորդները ողջունել են գերիների փոխանակման գործողությունը Ուկրաինայում, որը երեկ տեղի ունեցավ Կիևի ու Ռուսաստանի աջակցությունը ստացած անջատականների միջև:

Պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայի կառավարությունը 238 անջատականների է հանձնել Լուգանսկին ու Դոնեցկին, անջատականները 74 գերեվարված զինվորների և քաղաքացիների են հանձնել կառավարությանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ընդգծել են, որ «սա մարդասիրական մեծ քայլ է Նոր տարուն և Սուրբ Ծնունդին ընդառաջ»: Եվրոպական առաջնորդներն ու ԵԱՀԿ-ը նաև հորդորել են կողմերին օգտվել այս պահից և աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Ուկրաինայի նախագահի խոսնակ Սվյատոսլավ Ցեհոլկոյի խոսքով, նախագահ Պետրո Պորոշենկոն անձամբ է եկել Դոնբաս՝ հանդիպելու ազատ արձակված գերիների հետ: Արդեն Կիևում հարյուրավոր մարդիկ նրանց սպասում էին ծաղկեփնջերով, դրոշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG