Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց, Լարսը բաց է, ռուսական կողմում կուտակված է 385 բեռնատար


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վարորդներին հորդորելով մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG