Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին առաջադրվելու փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ


Այսօր Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ըստ ընթացակարգի՝ փաստաթղթերը սգուգելուց հետո ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի ինքնաառաջադրված Պուտինին աջակցող խումբ գրանցելու մասին, որից հետո նա պետք է իր առաջադրումը պաշտպանող առնվազն 300 հազար ստորագրություն հավաքի:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ քարոզարշավի ընթացքում Պուտինի արձակուրդ գնալը պարտադիր չէ:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը փաստացի ղեկավարում է 1999 թվականի դեկտեմբերի 31-ից, երբ Ամանորին հրաժարական տվեց Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG