Մատչելիության հղումներ

Կապան քաղաքի Կավարտ բանավանի բնակիչներն ահազանգում են՝ արդեն մի քանի օր է, ինչ խմելու ջրի ծորակից ժանգաջուր է գալիս: Բնակիչներն անգամ կատակում են՝ ծորակից կոմպոտ է գալիս: Ստիպված են լինում խմելու ջուրը գնել:

Կավարտի ջրամատակարարումը տարիներ շարունակ խնդրահարույց է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արմինե Ավագյանը․ - «Հատկապես ամռան ամիսներին այնտեղ ջրի խնդիր է լինում, հիմա էլ, ըստ մեր մոնիթորինգի, մի քանի ժամ է լինում ջուր: Հիմա, մեր պահանջով սեպտեմբերից սկսած «Վեոլիա ջուրը» նորոգումներ է անում, ջրի կարգավորման ջրամբարն է նորոգում, նաև խոստում կա, որ դրանից հետո ջրագծեր կկառուցվեն, ինչի արդյունքում հույս ունենք, որ Կավարտում ջրամատակարարման որակը գոնե կլավանա»:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դա նոր խնդիր չէ՝ «Հայջրմուղկոյուղուց» մնացած տարիների խնդիր է: Իսկ այս պահին իրենք ահազանգի հետքերով են աշխատում: Ջուրը լաբորատոր փորձաքննության են ուղարկել և միայն արդյունքները ստանալուց հետո մեկնաբանություն կտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG