Ուզբեկստանի Անդիջան քաղաքի քաղաքապետ Դիլմուրոդ Ռահմատուլաևը պատժվել է մի խումբ ուսուցիչների հրապարակավ վիրավորելու համար: Դատարանի որոշմամբ նա պետք է 5 միլիոն սոմ տուգանք վճարի՝ դա մոտավորապես 640 դոլար է կազմում:
Ուզբեկստանի անկախացումից վեր՝ 1991-ից հետո սա երկրի պատմության մեջ աննախադեպ որոշում է համարվում, երբ պաշտոնատար անձը պատժվում է շարքային քաղաքացիներին վիրավորելու համար: Դատարանի դեկտեմբերի 26-ի վճռից չորս օր առաջ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ժողովրդին հղած իր ուղերձում դատապարտել էր շարքային քաղաքացիների հետ շփումներում պաշտոնյաների գռեհիկ խոսելաոճը: