Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը ավելի քան 180 կալանավորի ներում է շնորհել


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ամանորի նախաշեմին 187 կալանավորի ներում է շնորհել, այդ թվում` 3 անչափահասի և 12 կանանց: Այսօր նախագահի նստավայրում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է համաներման հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ներում ստացած կալանավորներից 123-ը այսօր ազատ կարձակվեն:

Դեկտեմբերի 14-24-ը հանձնաժողովը հազարից ավելի գործ է քննել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG