Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով Կոնգրեսում հարցաքննվել է ծագումով վրացի գործարար Իրակլի Կավելաձեն


ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով Ամերիկայի օրենսդիրները հարցաքննել են գործարար Իրակլի Կավելաձեին:

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Crocus Group հոլդինգի փոխնախագահ Կավելաձեն հարցաքննվել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովների փակ նիստերում: Կոնգրեսականներին մասնավորապես հետաքրքրել է, թե արդյոք 2016-ի հունիսին նա չի կազմակերպել Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպումը Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ-ի քաղաքացի Իրակլի Կավելաձեն ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի Crocus Group հոլդինգի ներկայացուցիչն է Միացյալ Նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG