Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժում են Սոչիում բանակցությունների առաջարկը


Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները Աստանայում, 22-ը դեկտեմբերի, 2017թ․

Սիրիական ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր երեկ հայտարարել են, որ մերժում են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը:

«Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» անվամբ բանակցությունները նախատեսված են Սոչիում, հունվարի 29-30-ը:

Սիրիական ընդդիմադիր ուժերը Մոսկվային մեղադրել են Սիրիայում «պատերազմական հանցագործությունների», ինչպես նաև Սիրիայի կառավարության վրա բավականաչափ ճնշում չգործադրելու մեջ՝ 6 տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտելու համար:

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ հաջորդ ամիս նախատեսված բանակցությունները փորձ են շրջանցելու ՄԱԿ-ի առաջնորդած խաղաղության բանակցությունները, որոնք, սակայն, առանձնակի առաջընթաց չեն գրանցել 2014-ին մեկնարկելուց ի վեր:

Ռուսաստանի առաջարկին, հիշեցնենք, հավանություն են տվել Սիրիայի կառավարությանն աջակցող Իրանը և սուննի ապստամբ խմբավորումներին աջակցող Թուրքիան:

Պատերազմի տարիներին Սիրիայում ավելի քան 330 հազար մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG