Մատչելիության հղումներ

Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով


Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում:

Ադրբեջանի առաջին տիկինն այդ պարգևին արժանացել է ռուս ուղղափառ եկեղեցուն ցուցաբերած աջակցության և ռուս-ադրբեջանական բարեկամությանը նպաստելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG